• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ցտեսությունը երկկողմանի բարեկամական էր

Նկարագրություն: 
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ համագործակցության շրջանակում մարտի 15-ին Էջմիածնի Էռնեկյանի անվան վարժարանի 6-րդ դասարանի սովորողները և մանկավարժների աշխատանքային խումբը կրթահամալիրում էր, Միջին դպրոցում, Միջին դպրոցի 8-րդ դասարանը և կինո-ֆոտո գործունեության խումբը՝ Էջմիածնում: Կրթահամալիրի 6-րդ դասարանի սովորողների ուղեկցությամբ շրջայցից հետո սովորողները համատեղ մասնակցեցին մայրենիի, երաժշտության, պարի, տեխնոլոգիայի գործունեություններին, այդ ընթացքում մանկավարժները այցելեցին Նոր դպրոց, ծանոթացան իրենց հետաքրքրող դպրոց-պարտեզի միջավայրին: Ցտեսությունը երկկողմանի բարեկամական էր: Կրթական փոխանակման ծրագիրը շարունակական է: