Իսկ կեսգիշերին, երբ արդեն ավարտվել էր աշխարհի բոլոր շրջանավարտների վերջին զանգյան քեֆն ու ուրախությունը, սկսվեց մերը: Մենք մեզ հետ վերցրել էինք մեր բոլոր պարերի երաժշտությունները, ունեինք ընկեր Արշակ, որ բոլորիս հետ պարում էր, ձեռքի հետ էլ էլի ու էլի սովորեցնում նորերը: