• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կիսամյակային հաշվետվություն

Կիսամյակային հաշվետվություն
Սեպտեմբեր – 2011 - հունվար 2012 թիվ
Հայկազ Մարգարյան – պատմության և հասարակագիտության դասավանդող
• Վերանայել, մշակել և ներկայացրել եմ VI – XI դասարանների պատմության և հասարակագիտության ուսումնական ծրագրերը:
• VI դասարանցիների հետ աշխատում ենք ,,Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները” թեմայով: Երեխաների համար այս ամենը նորություն է և նրանք խիստ ոգևորված ու հետաքրքրված են դրանով: Բացի այդ միջառարկայական կապ է ստեղծվում Հին Աշխարհի պատմության հետ:
• VIII դասարանցիների հետ աշխատում ենք ,,XVIII և XIX դարերի Հայաստանի նշանավոր պետական ու քաղաքական գործիչների կենսագրականներ’’ թեմայի վրա օգտվելով հանրագիտարանից և Ինտերնետի Հնարավորություններից:
• Գեղարվեստի ավագ դպրոցի X և XI դասարանցիների հետ զրույցներ եմ անցկացնում “Ինչ է հոգեորսությունը և Հայաստանում գործող կրոնական աղանդները” թեմայով:
• Անց ենք կացրել թեմատիկ զրույց “Հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները հայ կերպարվեստի գործիչների ստեղծագործություններում”:
• Աշնանային մեդիաօլիմպիադայի համար նյութեր եմ ստեղծել և ուղարկել կայքին:
• Մասնակցել եմ Հոկտեմբերյան հավաքին: Ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Արսեն Գալստյանի հետ միասին փորձագիտական եզրակացություններ ենք գրել երեք ծրագրերի վերաբերյալ, որը տեղադրված է «Դպիրում»:
• Կազմել եմ «Հետաքրքրաշարժ պատմություն» առաջադրանքների շարք 10 -11-րդ դասարանների համար:
• Հիմնական դպրոցի կայքում ամեն օր նկարներ եմ տեղադրում, որի համար սովորողները, ուսուցիչներն ու ծնողները սրամիտ պատասխաններ են հորինում և տեղադրում կայքում: Ամեն նկարին արդեն 10 – 15 մեկնաբանություն է գալիս, որը խոսում է թեմայի հետաքրքրության մասին:
• Հասարակագետների խմբի կազմում մասնակցել եմ Մայր դպրոցում կազմակերպված Գիտակների մրցույթին:
• Հիմնական դպրոցի կայքում VI - VIII դասարանցիների համար ստեղծել եմ «Հայ պատմիչները» հոդվածաշար: Դատելով այն բացողների քանակից, հոդվածաշարը հաջողություն ունի:
• Դեկտեմբերի 12 – ից 26 – ը շտկողական պարապմունքներ եմ անցկացրել Հիմնական դպրոցի VI - IX դասարանցիների հետ:
• Մասնակցել եմ Հասարակագետների ամբիոնի կազմակերպած Ձմեռային մեդիաօլիմպիադայի հարցաշարի ստեղծմանը: Հարցաշար եմ կազմել Կրոնի պատմությունից:
• Ամեն չորեքշաբթի ակտիվորեն մասնակցել եմ Մայր դպրոցում կազմակերպված մասնագիտական սեմինարներին:
• Մասնակցել եմ դպրոցում կազմակերպված շաբաթօրյակներին: Աշակերտներին պատմել եմ շաբաթորյակների առաջացման պատմության և նրանց նշանակության մասին:
• Կատարում եմ հետազոտական աշխատանքներ պատմությունից: «Դպիրում» այս կիսամյակում տպագրվել են իմ աշխատանքներից երկուսը՝ «Որտեղ են թաղված ահաբեկչության արմատները» և «Ներքինիները»: Աշխատում եմ «Մասնագիտությունը՝ դահիճ» և «Հնագույն լրտեսները» թեմաների վրա:
• Եվ Հիմնական և Գեղարվեստի ավագ դպրոցներում մասնակցել եմ բոլոր ծնողական ժողովներին:
• Ակտիվորեն մասնակցել եմ կայքի սպասարկման աշխատանքներին:

Ահա այն նյութերի ցանկը, որ տեղադրել եմ կայքում.
http://www.mskh.am/am/12681
http://www.mskh.am/am/12640
http://dpir.mskh.am/art.php?id=317
http://dpir.mskh.am/art.php?id=286
http://dpir.mskh.am/dpir.php?id=39
http://himnakan.mskh.am/node/1195
http://himnakan.mskh.am/node/1116
http://himnakan.mskh.am/node/1115
http://himnakan.mskh.am/node/1102
http://himnakan.mskh.am/node/1101
http://himnakan.mskh.am/node/1143
http://himnakan.mskh.am/node/1142
http://himnakan.mskh.am/node/1133
http://himnakan.mskh.am/node/1132
http://himnakan.mskh.am/node/1156
http://himnakan.mskh.am/node/1155
http://himnakan.mskh.am/node/1186
http://himnakan.mskh.am/node/1184
http://himnakan.mskh.am/node/1170
http://himnakan.mskh.am/node/1169
http://himnakan.mskh.am/node/1073
http://himnakan.mskh.am/node/1057
http://himnakan.mskh.am/node/1056
http://himnakan.mskh.am/node/1042
http://himnakan.mskh.am/node/1041
http://himnakan.mskh.am/node/1026
http://himnakan.mskh.am/node/1025
http://himnakan.mskh.am/node/1008
http://himnakan.mskh.am/node/1007
http://himnakan.mskh.am/node/995
http://himnakan.mskh.am/node/978
http://himnakan.mskh.am/node/951
http://himnakan.mskh.am/node/925
http://himnakan.mskh.am/node/845
http://himnakan.mskh.am/node/825
http://himnakan.mskh.am/node/781