• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիտեք Էքսպո 2011-ը արդեն մեր հուշերում է

 

Երևի կհիշեք, որ հոկտեմբերի  7-ին մեկնարկել էր Դիջիթեք էքսպո 2011-ը: Օրերն այնքան արագ անցան, որ չնկատեցինք, թե ինչպես այս Դիջիտեքը նույնպես մնաց մեր հուշերում: Ցուցահանդեսը 7-րդն էր, որին մասնակցում էին 115 միջազգային և տեղական ընկերություններ (մեր կրթահամալիրը նույնպես ակտիվ մասնակցում էր):

Այսօր` հոկտեմբերի 9-ին, Դիջիտեք Էքսպո 2011-ը ավարտեց իր աշխատանքները: Մենք մեր կրթահամալիրի ներկայացուցիչներով  պաշտոնական փակում արեցինք և որպես այս էքսպոյից հիշողություն` մեր տաղավարների մոտ պարեցինք  հայկական մի քանի պար (տիրում էր մարմարյա սրահի պարային տրամադրությունը):

 Վերջում Դիջիտեք Էքսպոյի կազմակերպիչները մեզ պարգևատրեցին պատվոգրով և տաղավարներին հյուրասիրեցին տորթ, որը կրում էր Դիջիտեք Էքսպո 2011 անունը: