• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

EXPO՝ նվիրված մարդու իրավունքներին

 

Երևի գիտեք, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային  օրն է:  Մեր կրթահամալիրը յուրովի է պատրաստվել այդ օրվան` կազմակերպելով իրավունքի և լրագրության մեդիաօլիմպիադայի փակումը:

Բայց մինչ կրթահամալիրի միջոցառման սկսվելը տիար Բլեյանը և մենք՝ info.mskh-ի լրագրողներս, եղանք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կազմակերպվել էր EXPO՝ նվիրված մարդու իրավունքներին: Պաշտոնական բացումը եղավ  ժամը 11-ին: Տաղավարներում ներկայացված էին երեխաների, կանանց, բռնության զոհերի, ազգային փոքրամասնությունների, փախստականների, հաշմանդամների, անապահովների ներկայիս խնդիրները:

EXPO-ի նպատակն էր կարևորել մարդու իրավունքների պաշտպանությունը  Հայաստանում, բայց մեր կարծիքով` միայն կարևորելը շատ քիչ է, պետք է նաև գործել ու գործով ապացուցել, որ կարիքավոր մարդիկ  չպետք  է առանձնանան հասարակությունից, նրանք էլ մեզ պես սովորական մարդիկ են, և ունեն հավասար իրավունքներ:Պետք է պայքարենք բռնության ու անազատության դեմ: Պետք է ամեն կերպ օգնենք կարիքավոր մարդկանց և նրանց ներգրավվենք մեր հասարակության մեջ:

Մարզահամերգային համալիր մտնելուն պես  չէինք կարող շրջանցել ջեռուցման և  ինտերնետի բացակայան փաստը: Կարծում ենք, որ համալիրն իր հայտնիությամբ ու հռչակով պետք է չունենար այդպիսի խնդիրներ:

Դե, մարզահամերգային համալիրն էլ այսպես էր պատրաստվել այս միջազգային օրվան:

Արաքս Զուլալյան, Ավետիս Հարությունյան