Առաջարկում եմ ընթերցել ռուս գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկի` Դոստոևսկու երեք վեպերը` <<Ոճիր և պատիժ>>, <<Ապուշը>>, <<Կառամազով եղբայրներ>>: Այս վեպերը կարդալուց հետո ամբողջովին կփոխվի ձեր աշխարհայացքը:
Ռուս գրականության մեկ այլ ներկայացուցիչ` Գոգոլ, կարդացեք նրա <<Տարաս Բուլբա>> ստեղծագործությունը` պատմություն նվիրվածության, հայրենասիրության և հերոսության մասին: Իսկ ավելի խիզախները կարող են կարդալ Գոգոլի <<Դիմանկարը>> պատմվածքը:
Կարդացեք նաև Չեխովի <<Հիվանդասենյակ համար վեց>> վիպակը:
Գիրք, որը կարող են կարդալ բոլորն անկախ տարիքից և նախասիրություններից` Եզոպոս: