Ճամբարի ընթացքում ասվեց անկեղծ լինելու և արտահայտվելու մասին յուրաքանչյուր կետի շուրջ, իսկ ես, քանի որ անկեղծությունն է, որ կարևորում եմ կյանքում, կլինեմ կատարյալ անկեղծ: Չեմ խոսում իմ տպավորությունների մասին, որովհետև դրանք իմն են և չեմ կարծում, որ հետաքրքիր է որևէ մեկին: Հերթականությամբ պատմել ճամբարի օրերի աշխատանքային գործողությունների հաջորդականության մասին և ներկայացնել դրանք կետ առ կետ չեմ պատրաստվում, քանի որ դա քչերին է, որ կհետաքրքրի և բավականին հին մեթոդ է նյութ կազմելու համար:
Անկեղծ խոստովանություն առաջին՝ չեի ուզում գնալ: Չեմ թաքցնի ու կասեմ, որ զբաղված էի: Առաջին հայացքից սա ձեզ համար կարևոր կետ էր, ինձ համար՝ ոչ, քանի որ առհասարակ բանակ ասվածն է ինձ համար անարժեքության և ժամանակի կորստի մարմնավորում: Իսկ հայրենասիրության սերմանումն ու զարգացումը անիմաստ: Համաձայն եմ, որ հայրենասիրությունը թշնամիներին վարկաբեկելով չէ, որ լինում է, այլ պատմության այդ հսկայական շղթան սերտելով և քո դարաշրջանում շարունակելով կերտել նույն պատմությունը, բայց խնդրում եմ առանց արյունի, այսինքն առանց կատակերգության: Իսկ ընդհանրապես հայերանասիրություն չկա ինձ համար: Իմանալ երկրիդ պատմությունը պետք է, պարտավորես, բայց հպարտանալ դրանով և ինչ որ հայրենասիրական զոհողությունների գնալ, և ոգեշնչվել անորոշ զգացմունքներով, որը տածվում է հայրենիքի նկատմամբ, թե երգերի, թե ավանդությունների և, թե հենց պատմության տեսքով՝ ոչ: Սովորաբար հպարտանում են այն բանով, որը միակն է և եզակին: Չեմ ասում յուրահատուկ, ասում եմ միակը: Բոլոր երկրներն էլ ունեն իրենց պատմությունը: Այդ երկրներից յուրաքանչյուրը ունեն յուրահատուկ կետեր իրենց պատմության մեջ, իրենց երկիրը աշխարհին ներկայացնելու համար: Չգիտեմ, նրանք հպարտանում են դրանցով, թե՝ ոչ, բայց հայ ազգը հպարտանում է: Իսկ ես ասում եմ՝. Եթե բոլորն ունեն յուրահատկությունները, ապա ի՞նչ կարիք կա հպարտանալու:
Թույլ երկրներն են բանակ ունենում, ըստ այդմ գրեթե բոլոր երկրներն են թույլ: Ասենք՝ օրինակ բացառությամբ Շվեյցարիայի և այլ երկրների, որոնց տալիքներն ու առնելիքները վերջացած են, և ելումուտն ազատ է: Համերաշխությանը չձգտող մարդը, այդ նույն հայրենիք կոչվածը, ինձ համար թուլամորթության հայրն է: Զարգացած երկրներում սահմանը պահում են հատուկ ծառայողները, այլ ոչ թե հայրենասիրության ճիչեր արձակող բյուր մարդիկ, որոնք հարկադրաբար են գնում: Իմ երկրում սահմանի պահպանության հարցի դրվածքը կոմայի մեջ է: Մեզ մոտ վիճակը ընդհամենը սխալ է: Անխտիր ուղարկել բոլորին պահելու մի սահման՝ պաշտպանելու մի երկիր, որը ցինիկ երիտ-հայերի ձեռքում է: Սա ինձ նյարդայնացնում է:
Չեմ պատրաստվում շատ շեղվել թեմայից, քանի որ չունեմ այդ գաղափարը այս հարցը լիովին քննարկելու և վերջակետի հասցնելու այնուհետև լուծելու համար, մանավանդ որ դա չէ, որ ինձ հանձնարարված է: Ինչևէ կյանքի հերթական փուլը այդ բանակ կոչվածն է, և ինչու չէ թող իրականացվեն նախապատրաստական այդ աշխատանքները: Անձամբ ես չեմ պատրաստվում բանակ գնալ:
Ես ապրում եմ նույն երկրագնդի վրա, որտեղ բոլորն ինձ հետ հավասար են, ես էլ բոլորի հետ և ոչ մի երկրորդ անձ լինի դա մարդ թե հայրենիք, որը դեռ պարզ չէ թե ինչն է, իրավունք չունի ինձկառավարելու: Միգուցե սրանք խոսքեր են, բայց վախենամ դրանք շատ հեշտությամբ իրականություն դառնան: Գիտեմ, որ լրջություն չի տրվի իմ այս խոսքերին, բայց նույն այդ լրջությամբ հակադարձ կերպով ես եմ տրամադրված:
Այո ճամբարը դրական էր: Կենցաղային թերությունները ինձ չեին հուզում: Ճամբարի լավ լինելը պայմանավորված չէր ճամբարի և դրա նպատակի հետ: Մթնոլորտը ընկերներս էին, և ինձ շրջապատող մարդիկ:
Ես գիտեմ, որ բոլոր մարդիկ են կենցաղային:
Գառնիկ Արզումանյան