• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստում` շշնջացող ավերակներ եւ գունավոր քարեր

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում կրթական ծրագրերի աշնանային ամենամյա հավաքի առաջին օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով: Մենք այդ հավաքին պատրաստվել էինք մեծ պատասխանատվությամբ:

Տեղի ունեցավ գծանկարի ուսուցիչ Գագիկ Չարչյանի նախագծով իրականացված «Կենսամշակութային արշավ Շուշի» ցուցահանդեսը. «հետքեր/ավերակներ/պերֆորմատիվ փաստագրություն» խորագրով,  էկոլոգիական կրթության կազմակերպիչ Գայանե Առաքելյանի բաց դասը, որը անցկացվեց դպրոցի բակում, «Քարեր եւ գույներ» նախագծի մասն էր:

Դպրոցի բակում մեր թատրոնի ակումբի դերասանները էտյուդներ անցկացրին: Իրականացվեց նաեւ բաց դաս եւտեղի ունեցավ  Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» Էլեկտրոնային նոր գրքի շնորհանդեսը:  Կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանն այցելեց դպրոց եւ մասնակցեց վերը նշված միջոցառումներին:  Նա գովեց մեզ եւ մեր ուսուցիչներին, հպարտացավ, ասաց, որ ընկեր Գայանեն իր նախագծի պես քար է ու գույն` բնավորությամբ քարի պես ամուր է եւ գեղեցիկ ու գունավոր,  նկատեց, որ ընկեր Գագիկի նախագծով`  շշնջացող ավերակները մեզ կրթական հարուստ նյութ են տալիս եւ որ նոր էլեկտրոնային գիրքը ժամանակակից կրթության պարտադիր պայման է: Այսօր օրը շատ հագեցած էր եւ հետաքրքիր: 

info.mskh ակումբ, Աստղիկ Ստեփանյան եւ Աստղիկ Արարատյան, Գեղարվեստի ավագ դպրոց, 11-րդ դասարան