Դպրոց-պարտեզի բակում շինաղբի մեծ կուտակում կա. բակը վերածված է աղբանոցի: Բացի դրանից, աղբարկղը և նրա շրջակայքը անթույլատրելի փնթի է, տարածքում թափված են երեխաների համար վտանգավոր իրեր` խողովակներ, մետաղալարեր: Դպրոց-պարտեզի հանրօգուտ աշխատանքի կազմակերպիչ Ժորա Խաչատրյանին հայտարարել նկատողություն և զգուշացնել, որ կրկնվելու դեպքում կլուծվի նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Դպրոց-պարտեզի ղեկավար Տաթև Բլեյանի, բուժքույր Անուշ Աղաբաբյանի ուշադրությունը հրավիրել նշված անթույլատրելի վիճակի վրա: Ռուդիկ Սահակյանցին և Արտյոմ Խաչատրյանին՝ 24 ժամում վերացնել նշված թերությունները:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան