• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիր մեկնելու ճանապարհին առաջին կանգառը եղավ Մուշ քաղաքում

Նկարագրություն: 
Մուշն Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգի քաղաքներից է: Մուշ անունը ստուգաբանվել և իմաստավորվել է ամենատարբեր ձևերով։Հիմնական տարբերակը դա այն է, որ առաջացել է հայերեն մշուշ բառից, որով սովորաբար առավոտյան պատվում է ողջ Մուշի դաշտը։ Գտնվում է Արևմտյան Եփրատի ձախ ափից ոչ հեռու, Մեղրագետի ձախակողմյան վտակ Մուշի գետի ափերին։Մուշում և նրա շրջակայքում պահպանված հնագիտական նյութերը հաստատում են, որ այն Հայկական լեռնաշխարհի ամենահնագույն բնակավայրերից է։ Մինչև 4-րդ դ Մուշը պատկանում էր Սլկունի, իսկ հետո՝ Մամիկոնյան նախարարներին։ 8-րդ դ Մուշը անցավ Բագրատունիներին, իսկ 851 - 852 թթ դարձավ արաբների դեմ ուղղված ժողովրդա-ազատագրական պայքարի կենտրոնը։ Ներկայումս Մուշն ունի 70.000 բնակիչ, որից 66.000 քուրդ, 1.000 թուրք, 3.000 հայ, որոնք հիմնականում մահմեդական են ։