Նկարագրություն:
Հոկտեմբերի 25-28-ը կրթահամալիրում էին հյուրընկալվել Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 դպրոցի սովորողների ու ուսուցիչների խումբը:Այս օրերին մեր հյուրերը հասցրեցին լինել Սարդարապատում, Էջմիածնում, Զվարթնոցում,Գառնիում, Գեղարդում, Ծիծեռնակաբերդում, Հ.Թումանյանի տուն-թանգարանում և այլ մշակութային վայրերում, թափառեցինք Երևանում, իսկ այսօր մեր հյուրերին ճանապարհեցինք:
Ավելացնեմ՝ մեր հյուրերն արդեն Ստեփանակերտում են, շնորհակալ էին կրթահամալիրց՝ ջերմ ընդունելության համար և մեզ սիրով կսպասեն Արցախում: