• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույններ Նոր դպրոցի հրաշք լողափից

 

Ողջույններ Նոր դպրոցի հրաշք լողափից…

 

Առավոտյան  Նոր դպրոցի հրաշք լողափում անակնկալ էր սպասվում:

Այո, այո անակնկալ:Լողավազանի մեջ ջուր չկար:Հիմա շատերդ ծիծաղեցիք և ասացիք.

-Սա էր ձեր անակնկալը:Էլ ինչ լողափ առանց ջրի:

Շարունակեք ծիծաղել, եթե ասեմ, որ գիշերը աստղերի լույսի տակ քայլող փոքրhոգի մարդիկ կարող են ներխուժել Նոր դպրոցի նախակրթարանի այգի և տարբեր տեղերից ծակել լողավազանը:Շատերդ զարմացաք և գուցե մտածեցիք, թե ում էր խանգարում այդ լողավազանը, կամ գուցե լողավազանը լեզու էր առել և գիշերը կռվել:Անկախ ամեն ինչից, այսօր Նոր դպրոցի նախակրթարանում տիրում էր շատ աշխույժ մթնոլորտ, որովհետև ամառային լողափի բացումն էր:

Մենք պետք է լողայինք և լողացինք :Արագ կարգի բերեցինք լողավազանը և սկսեցինք ուրախ տոնը:

 

Նոր դպրոցի նախակրթարան

Աննա Հայրոյան, Անահիտ Գրիգորյան