Վերջին գիշերը, երբ արդեն սովորականի պես վառարանի շուրջ տաքանում ու զրուցում էինք, շատ անսպասելի մի բան եղավ: Մենք, որ կարծում էինք, որ բացի մեզնից ոչ ոք էլ չի ապրում գյուղում՝ սխալվել էինք: Երևի, թե այս տնակի շատ հին բնակիչը ուզեցավ ծանոթանալ մեզ հետ և հասկանալ, թե ով է եկել ու խանգարել նրա հանգիստը: Նրա մտնելուն պես մեր փոքրիկ տնակը լցվեց բարձր բղավոցներով: Իսկ ո՞վ էր այդ հյուրը՝ փոքրիկ մուկիկը, ով լսելով մեր բղավոցները վախեցավ և երևի թե փոշմանեց, որ ուզում էր ծանոթանալ մեզ հետ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Եվա Սարգսյանի բլոգում:
Ղեկավար՝ Մարթա Ասատրյան