1. Ստեղծման փուլ
- Հեղինակային կրթական ծրագրի չափորոշչի, առարկայական ծրագրերի ստեղծման համար կազմվում են աշխատանքային խմբեր:
- Աշխատանքային խմբերի գործունեությունը ղեկավարում (համակարգում) են կրթական ծրագրերի համակարգողները: Համակարգողը կազմում և հեղինակային ծրագրերի կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցնում է աշխատանքի բովանդակությունը, առարկայական ծրագրին ներկայացվող պահանջները, աշխատանքի կատարման ժամանակացույցը (նաև փորձաքննության ժամանակացույցը), կատարողների ցուցակը, յուրաքանչյուրի կատարելիք աշխատանքը, արդյունքին ներկայացվող պահանջները, աշխատանքի վարձատրության չափը: Համակարգողի և անդամների հետ կրթահամալիրի տնօրենը կնքում է աշխատանքային ժամանակավոր պայմանագիր:
2. Փորձաքննության փուլ
- Ներկայացված աշխատանքներն անցնում են փորձաքննություն:
- Փորձաքննության առաջին փուլում աշխատանքը հատվածաբար (շաբաթական առնվազն մեկ անգամ պարբերականությամբ) ներկայացվում և քննարկվում է mskh.am-ի սոցիալական ցանցում («Հեղինակային կրթական ծրագրեր» էջում` առարկայական ծրագրերի մեջ): Քննարկումը բաց է: Չափորոշչի և առարկայական ծրագրերի առցանց քննարկմանը մասնակցելը կրթահամալիրի դասավանդողի համար պարտադիր աշխատանք է:
- Արտաքին փորձաքննության համար աշխատանքը տրվում է կրթահամալիրում չաշխատող, հանրապետությունում հայտնի մասնագետների, ովքեր գրավոր ուղարկում են իրենց դիտողությունները, առաջարկությունները, կարծիքը: Փորձագետների անհատական կազմը և փորձաքննության կարգը տնօրենի հաստատմանն են ներկայացվում կրթահամալիրի մասնաժողովի կողմից:
3. Ընդունման փուլ
Փորձագիտական փուլից հետո աշխատանքի վերամշակված տարբերակը կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ ուղարկվում է կրթության ու գիտության նախարարություն: Նախարարության աշխատակիցների հետ քննարկումներին մասնակցում է առարկայական ծրագրի հեղինակը:
Բոլոր փուլերն անցած ծրագրերը ներկայացվում են կրթահամալիրի խորհրդին` դրանք կրթահամալիրում օգտագործման իրավունքի հաստատմանը:
Մասնաժողով 11.06.2012