Կրթահամալիրի տնօրենի արձակուրդի ժամանակահատվածում, ԿԳՄՍ նախարարի հրամանով, նրան փոխարինում է կրթահամալիրի փոխտնօրենը: Մնացած ժամանակ կրթահամալիրի տնօրենն աշխատում է առկա կամ առցանց:
Կրթահամալիրի տնօրենի թափուր տեղի դեպքում այդ պաշտոնը զբաղեցնում է կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատարը:
Փոխարինումը՝
Մանկավարժական աշխատողի բացակայության դեպքում նրա գործառույթները կարող են իրականացվել հետևալ տարբերակով:
Մանկավարժական աշխատողի փոխարինումը՝ ուսումնական պարապմունքների կազմակերպումն իրականացվում է՝
- Մանկավարժական աշխատողն իր բացակայելու մասին տեղեկացնում է
Ա. նախապես (պլանավորված բացակայության դեպքում):
- Մինչև բացակայելը, արձակուրդ գնալը դպրոցի ղեկավարին ներկայացնում է իր կատարելիք աշխատանքի կազմակերպմանն առնչվող առաջարկները. Ով կամ ովքեր են իրեն փոխարինելու, ինչ ժամանակացույցով, պարտականությունները:
- Իրեն փոխարնողի հետ ունենում է քննարկում, նրան նախապատրաստում է աշխատանքին, ուղղորդում
- Բլոգում հրապարակում է իր բացակայության ժամանակահատվածում իր դասարանի-դասարանների աշխատանքային փաթեթը՝ նախագծեր, ուղեցույցներ։
Բ. Չպլանավորված բացակայության դեպքում
- Նշված աշխատանքը կատարում է հեռավար, եթե դասավանդողը ունի այդպիսի հնարավորություն
- դպրոցի ղեկավարը ինքն է կազմակերպում փոխարինումը, օգնում փոխարինողին պատրաստել աշխատանքային փաթեթը, իրականացնում խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կցում մենթոր ուսուցչի:
- Փոխարինումը կազմակերպվում է փոփոխության տարբերակով: Բացակա մանկավարժական աշխատողի բաց թողած ժամերը պարապում է այլ մասնագետ գործընկերներից մեկը, մի քանիսը: Այնուհետև մասնագետը մեկամսյա ժամանակահատվածում լրացնում է բաց թողած ժամերը:
- Փոխարինումը կարող է կազմակերպվել նաև կադրերի բանկում առկա մասնագետների օգնությամբ ( կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետներ), նաև՝ կամավորական աշխատանք իրականացնող անձանց՝ մասնագետների, միջոցով:
Վարչական աշխատողի փոխարինումը կատարվում է կրթահամալիրի տնօրենի համաձայնությամբ, փոխարինման օրացույցով-գրաֆիկով։
Փոխարինման կազմակերպումը։ Վարչական աշխատողի աշխատանքային պայմանագրով որոշված պարտականությունները կամ դրանց այն մասը, որոնք հնարավոր չէ հեռավար իրականացնել, բաշխվում է այլ աշխատողների միջև կամ՝ հրամանով փոխարինող աշխատող նշանակվում։
Մասնավորապես՝
- Ընդունելությանն ուղղված նախագծեր
- Դպրոցի մեդիամիջավայրի աշխատանքի անխափան ընթացքի ապահովում
- Դպրոցի ֆիզիկական միջավայրի ամենօրյա խնամքի ապահովում
- Դպրոցում առկա շինբարելավման նախագծերի աշխատանքի վերահսկում
- Ամառային պարտեզի, լողափնյա ճամբարների վերահսկում, կազմակերպում
- Լրացուցիչ կրթության, Մուտքի ճամբարների աշխատանքի վերահսկում, կազմակերպում
- Ամառային արտագնա ճամբարների օրացույցի, ճամփորդական խմբերի գործունեության վերահսկում, կազմակերպում
- Այլ՝ օրվա ուսումնական օրացույցով որոշված աշխատանք։
- Աշխատանքի այն մասը, որն հնարավոր է իրականացնել առցանց, իր համաձայնությամբ, իրականացնում է դպրոցի ղեկավարը՝ որպես լրացուցիչ աշխատանք։
3. Մասնաճյուղի սպասարկող կամ օժանդակ անձնակազմի աշխատողի արձակուրդի ժամանակահատվածում մասնաճյուղի ղեկավարի առաջարկությամբ, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարի համաձայնությամբ նրա փախարեն ժամանակավոր աշխատող է ընդունվում, կամ նրա գործառույթները մասնաճյուղի ղեկավարը վերաբաշխում է մյուս աշխատողների միջև:
4. Մնացյալ դեպքերում աշխատանքի այն հատվածը, որը հնարավոր է առցանց կատարել, կատարվում է առցանց՝ որպես լրացուցիչ աշխատանք։