• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վանա լիճը օրվա տարբեր ժամերին

Նկարագրություն: 
Վանա լիճ գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս–արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Մակերեսը 3760 քառակուսի կմ, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 145 մ։ Վանա լճի հայելին գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Վանա լճի առավելագույն երկարությունը 124 կիլոմետր է, իսկ լայնությունը՝ մոտ 51 կիլոմետր։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, լճում՝ Լիմ, Առտեր, Կտուց (կղզի), Աղթամար կղզիները, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդանները։ Վանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով։ Ծաղկանց լեռներից մի ճյուղ ձգվում է դեպի հարավ-արևմուտք, ուր բարձրանում է գեղատեսիլ Սիփանը (4434 մետր), որը իր տեսքով շատ է նման Մասիսին։ Սիփանը նույնպես հանգած հրաբուխ է, ծածկված սպիտակ գույնի հրաբխային ապարներով։ Գագաթը ծածկված է հավերժական ձյունով։ Լճից արևելք և հյուսիս-արևելք բարձրանում են երկգագաթ Վարագը: Վարագը աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ, ծաղկավետությամբ։ Ջրաբաշխ լեռ է։ Այստեղ են գտնվում հարյուրավոր աղբյուրների ակունքները, ամեն մի քայլափոխում հանդիպում ենք վտակների։ Վարագա լեռան ամենաբարձր կետը Գալիլիե գագաթն է։