Նկարագրություն:
7or.am-ը տեղեկացնում է, որ մայիսի 26-ի երեկոյան տեղի կունենա հազվագյուտ և գրավիչ երկնային երևույթ` մոլորակների եռակի միացում: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մերկուրին, Վեներան և Յուպիտերը: Մայիսի 26-ի արևամուտը կլինի առանձնահատուկ. հնարավոր կլինի դիտել Արեգակնային համակարգի երկու ամենապայծառ մոլորակները` Վեներան և Յուպիտերը, ինչպես նաև Մերկուրին: Երեք մոլորակները դասավորված կլինեն եռանկյան տեսքով: Այս միացումը հատկապես դիտարժան է, քանի որ մասնակցում են մայիսին դիտվող երեք ամենապայծառ մոլորակները և նույնիսկ քաղաքային պայմաններում երևույթը շատ լավ դիտվելու է: Դիտման լավագույն պայմանները կլինեն արևամուտից հետո 30-60 րոպեի ընթացքում: Հետաքրքիր տեսարանը կշարունակվի մի քանի օր: Հետաքրքրական է, որ Մերկուրիի, Վեներայի և Յուպիտերի այս տարվա եռակի միացումը կկրկնվի 43 տարի, 2056թ. փետրվարի 27-ին:
Հայկական աստղագիտական ընկերություն