Նկարագրություն:
Մայիսի 9-ի եռատոնը յուրօրինակ նշեցին Կրթահամալիրի մի շարք մանկավարժական աշխատողներ. այցելեցին մեր հայրենիքի գեղատեսիլ տարածքներից մեկը՝ Դիլիջան, ուսումնասիրեցին տարածքում ամառային ուսումնական ճամբար հիմնելու հնարավորությունները, գեղարվեստական գրքեր նվիրեցին և կրթական կապեր հաստատեցին Աղավնավանք գյուղի դպրոցի հետ։ Հուսանք՝ կապն ամուր ու բանուկ կլինի։