Նկարագրություն:
Յուրահատուկ և տպավորիչ էր Համշեն աշխարհը` թավշյա կանաչ և խիտ անտառներ, գեղատեսիլ լեռնաշղթաներ, հեքիաթային ոլորապտույտ ճանապարհներ, արագահոս գետեր և ջրվեժներ, միջնադարյան կամուրջներ: Բայց ամենատպավորիչը զույգ կամուրջներն էին: Իրար մոտ, բայց իրարից տարբեր.մեկի տակով հոսող գետը զուլալ, արցունքի պես վճիտ ջուր ուներ, մյուսը՝վարար ցեխախառն: Ու կամրջի տակից դուրս գալով՝ միանում էին իրար, բայց ջրերը չէին խառնվում, հոսում էր ամեն մեկն իր ճամփով: