Նկարագրություն:
Մենք արդեն տեղավորվել ենք, փորձում ենք հարմարվել նոր միջավայրին։ Ես ու ընկերուհիս՝ Սյուզին, առաջին անգամ ենք այստեղ։ Մեր տնակների առջև հրաշալի տեսարան է բացվում։ Սոճիների արանքից դեպի մեզ են ալիքվում Սևանա լճի՝ լույսի տակ շողացող ալիքները։ Թեթև անձրև է մաղում, բայց դա մեզ՝ ճամբարականներիս, չի խանգարում։ Ամեն ինչ այնպե˜ս հրաշալի է։
Դիանա Հարությունյան, ավագ դպրոց, 12-րդ դասարան