«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սովորողի գործունեությունն ամփոփվում է կիսամյակի ուսումնական շրջանի վերջում, ուսումնական տարվա վերջում: Ամփոփվում են սովորողի գործունեության բոլոր տեսակները:
- Ուսումնառություն.
- կիսամյակային գնահատական ընդհանուր բաղկացուցիչից
- կիսամյակային գնահատական սովորողի ընտրությամբ դասընթացից կամ գործունեությունից
- կիսամյակային գնահատական լրացուցիչ կրթությունից
- ակումբային գործունեություն. արդյունքներ
- Պայմանագրային պարտավորություններ.
- բացակաների քանակը (հարգելի/անհարգելի)
- ուշացումների քանակը
- ուսումնական վճարի պարտք
- այլ խախտումներ
- նկատողություն
- խրախուսանք, մրցանակներ
Ուսումնական գործունեության արդյունքները գրանցվում են տարվա ընթացքում.
- ընդհանուր պարապմունքի մասնակցություն
- ուսումնական պարապմունքի մասնակցություն
- մեդիաուրբաթի մասնակցություն
- բլոգավարություն
- դպրոցի կայքում հրապարակում
- ամսագրի, ստեղծագործական խմբի մասնակցություն
- ռադիո-խմբագրության մասնակցություն
- թարգմանություն
- ստուգատեսի նյութ հայտ
- ուսումնական նախագծի մասնակցություն. արդյունքներ
- համերգի, ստեղծագործական հավաքի մասնակցություն
- մրցանակ
- ճամբար
- ճամփորդություն
- ֆլեշմոբ
- շրջակա միջավայրի բարելավում
- հանրօգուտ այլ աշխատանք
- վճարովի աշխատանք
- ցուցահանդես, ցուցադրություն, համերգ, սպորտային մրցույթ.
- ներքին կարգապահական կանոնների խախտում, բացատրություններ, քննարկում
Փաստաթուղթը պահվում է դպրոցի էլեկտրոնային գրասենյակում (one drive), հասանելի է դպրոցի ղեկավարին, դասավանդողներին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին։