«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողի (նախադպրոցական խմբի սան, դպրոցի սովորող, քոլեջի ուսանող, լրացուցիչ կրթության սան) ուսումնառության պայմանագիրը կնքում են համապատասխան մասնաճյուղի ղեկավարը և՝
Կրթահամալիրի խորհուրդը հաստատում է ուսումնառության պայմանագրի օրինակելի ձևը, որի հիման վրա կնքվում է սովորողի ուսումնառության անհատական պայմանագիր: Պայմանագիրը կնքելուց առաջ դպրոցի ղեկավարը պայմանագրի կողմին (կողմերին) ներկայացնում է հեղինակային կրթական ծրագիրը, դրա կազմակերպման կարգերը, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները։
Սովորողի ուսումնառության պայմանագիրը կնքվում է ըստ տարիքային փուլերի՝
Պայմանագիրը կնքվում է համապատասխան տարիքային փուլի ամբողջ ժամանակահատվածի համար: Անհրաժեշտության դեպքում պայմանագրում փոփոխություններ են կատարվում, արվում են լրացումներ, որոնք պայմանագրի հավելված են:
Պայմանագիրը կնքվում է թղթային մեկ օրինակից, որը պահվում է դպրոցի գրասենյակում։ Դրա էլեկտրոնային պատճենը ուղարկվում է ծնողին, հրապարակվում է դպրոցի էլեկտրոնային գրասենյակում։
Պայմանագիրը լուծվում է սահմանված կարգով։