Կրթահամալիրում պետական ամփոփիչ ստուգման ձևը դիպլոմային նախագիծն է։
Դիպլոմային նախագծի թեմաներն առաջարկում են կրթահամալիրի դպրոցներում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ղեկավարները, դասավանդողները, ծրագրի ղեկավարների առաջարկով՝ համապատասխան ոլորտի գործատուներ։ Առաջարկը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
Կրթահամալիրի մասնաժողովը մինչև փետրվարի 21-ը Քոլեջի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դիպլոմային նախագծի թեմաները։
Քոլեջի ղեկավարը մինչև փետրվարի 27-ը սովորողների ընտրությամբ հաստատում է դիպլոմային նախագծի հեղինակներին։ Սովորողները դիպլոմային նախագիծը կարող են կատարել անհատաբար կամ 2-3 հոգիանոց խմբով։ Նախագծերը մշակվում և իրականացվում են կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում, գործընկեր հաստատությունում (կամ՝ նախադպրոցական դաստիարակներինը՝ նաև այլ նախադպրոցական հաստատությունում)։
Կրթահամալիրի տնօրենը մինչև փետրվարի 28-ը արհեստագործական և միջին մասնագիտական ուսուցման ղեկավարների ներկայացմամբ հաստատում է դիպլոմային նախագծի ղեկավարներին, գրախոսներին և մարտ, ապրիլ, մայիս ամիսներին նրանց աշխատաժամանակի կառուցվածքի և շաբաթական անհատական պլանի, աշխատանքային պայմանագրի փոփոխությունները։
Պետական որակավորող հանձնաժողովները կրթահամալիրի տնօրենի հրամանով ձևավորվում են մինչև մայիսի 1-ը՝ պետական որակավորող հանձնաժողովների աշխատանքները սկսելուց առնվազն երկու շաբաթ առաջ և գործում են տվյալ օրացուցային տարվա ընթացքում։
Պետական որակավորող հանձնաժողովների աշխատանքները կազմակերպվում են մասնագիտական ուսումնական հաստատության տվյալ մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված ժամկետներում:
Պետական ամփոփիչ ստուգման թույլատրվում են այն ուսանողները, ովքեր կատարել են տվյալ մասնագիտության ուսումնական պլանով և առարկայական ծրագրերով նախատեսված բոլոր պահանջները:
Դիպլոմային նախագծերի պաշտպանությունը կամ պետական քննությունների հանձնումը կատարվում է պետական որակավորող հանձնաժողովի բաց նիստում` հանձնաժողովի կազմի 2/3-ից ոչ պակաս անդամների ներկայության դեպքում: Դիպլոմային նախագծերի նախապաշտպանություն կարող է տեղի ունենալ այն հաստատություններում, որոնց համար պաշտպանվող նախագծի թեման տեսական և գործնական հետաքրքրություն ունի:
Պետական որակավորող հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին և պատճենը նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենին:
Հաշվետվության մեջ պետք է նշվի` պետական որակավորող հանձնաժողովների քանակական և որակական կազմը, պետական ամփոփիչ ստուգման անկացման ձևերը (պետական քննություն, դիպլոմային նախագիծ, տվյալ մասնագիտությամբ մասնագետների պատրաստվածության մակարդակը մասնագիտական ուսումնական հաստատությունում, դիպլոմային նախագծերի կատարման որակը, պետական ամփոփիչ ստուգման յուրաքանչյուր տեսակի արդյունքների վերլուծությունը:
Հիմք՝