• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասավանդողին աշխատանքի ընդունելու կարգ

Նոր դասավանդողի թափուր պաշտոնի մասին հայտարարում է կրթահամալիրի տնօրենը: Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է mskh.am-ում, հանրապետական ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «Կրթություն» թերթում։

Թափուր պաշտոնի համար մրցույթը համակարգում է կրթահամալիրի փոխտնօրենը՝ մանկավարժության գծով (այսուհետ՝ փոխտնօրեն)։ Մրցույթի մասնակիցները mskh.am-ի «Գործատու» էջի միջոցով կրթահամալիր դիմած, դիմող մասնագետների վերապատրաստումն անցած, հայտարարված պահանջներին բավարարող մասնագետներն են: Մրցութային ստուգումների բովանդակությունը որոշվում է ըստ կրթական ծրագրերի և դասավանդվող առարկայի։ Ստուգումները, բովանդակությունից ելնելով, կազմակերպվում են տեղում կամ հեռավար ձևով: Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են կրթահամալիրի փոխտնօրենը, դպրոցի ղեկավարը, համապատասխան ուսումնական կենտրոնի ղեկավարը, վերապատրաստող մասնագետը (մասնագետները), փորձառությունը ղեկավարող մանկավարժական աշխատողը, կրթահամալիրի կադրերի տեսուչը։ 

Ներկայացվող պահանջներ

  • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի յուրացում, ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման հմտություններ
  • մեդիատեխնոլոգիական հմտություններ (ms office, համացանց, web, բլոգի ստեղծում, վարում, տպագիր նյութի թվայնացում, հրապարակում)
  • դասավանդվող առարկայի (առարկաների) իմացություն
  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի գրավոր և բանավոր փուլերի հարցաշարերի իմացություն
  • փորձառության և փորձաշրջանի ընթացքում՝ ստեղծականությունը, ներառումը, սեփական աշխատանքի մասին առաջարկ։

Մրցույթի փուլերը

  • վերապատրաստում. մրցույթի գրավոր փուլ (սկիզբը՝ յուրաքանչյուր ամսվա երրորդ երեքշաբթի օրը)
  • փորձառություն
  • հարցազրույց

Մրցույթի ողջ ընթացքը, սկսած «Գործատու» էջի հասանելիությունից, մրցույթի բոլոր փուլերը բաց են, լուսաբանվում են mskh.am-ում։ 

Մրցույթի ամփոփում

Հանձնաժողովի անդամներն իրենց եզրակացությունը ներկայացնում են գրավոր։ Մրցութային հանձնաժողովի քարտուղարը կադրերի տեսուչն է. նա ընդունում է մասնակցության հայտերը, մասնակիցների փաստաթղթերը, կազմում է մրցույթի ամփոփման արձանագրությունները, որոնք էլեկտրոնային մատենավարության՝ սահմանված կարգով պահվում են կադրերի տեսուչի փոստի էլեկտրոնային պահոցում։ Մրցույթի արդյունքները և աշխատողի թեկնածությունը հանձնաժողովը կրթահամալիրի տնօրենին ներկայացվում է էլեկտրոնային տեղեկանքով, որը ներառում է հղումներ՝ թեկնածուի բլոգը, ինքնակենսագրությունը, վերապատրաստող մասնագետի, փորձառության ղեկավարի, որոշված ստուգումները կատարած մասնագետների և այլ երաշխավորություններ։ Աշխատանքի ընդունվող մասնագետները ներկայացվում են կրթահամալիրի խորհրդին։  

Մրցույթի կազմակերպման իրավական հիմքերը

ՀՀ աշխատանքային օրենսգիրք

  • Հոդված 86. Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները
  • Հոդված 88. Որակավորման քննությունները

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենք

ՀՀ ԿԳՆ 15.04.2013թ. հրաման հ. 396-­Ն

Գործող կարգը