Նկարագրություն:
Մարկը երեկ դարձավ կես տարեկան: Դեռ ատամ չունի, ոչ մի բառ չի արտասանում, բայց փոխարենը հարսնացու ունի: Հարսնացուն` Անուլիկը, մեր դիմացի շենքում է ապրում, իսկ ամենակարևոր հանգամանքը էստեղ այն է, որ Անուլիկի պապիկը պաղպաղակի գործարանում է աշխատում: