Այ քեզ համագործակցություն, թիմային աշխատանք: Սկսեցինք մուտքից. աջ կողմում հիմնեցինք ծաղկային պարտեզ, տնկեցինք տարբեր ծաղիկների սածիլներ, իսկ ձախ կողմում՝ պեմզաքարակույտը վերածեցինք փոքրիկ ծաղկանոցի: Տնկեցինք տասնութ ծառ, որից ութը Նոր դպրոցի և Արհեստների ավագ դպրոցի միջև գտնվող այսպես կոչված կասկադի տարածքում, իսկ մնացած ծառերը՝ դպրոցի շրջակայքում: Աշխատեցինք սիրով և համախմբված: