Նկարագրություն:
Արդեն մեկ ամիս է՝ «Զանգակ» հրատարակչությունը քաղաքի տարբեր գրախանութներում, ընթերցասրահներում կազմակերպում է ընթերցանության պարապմունքներ, քննարկումներ, որին ակտիվ մասնակցում են կրթահամալիրի դասավանդողներն ու սովորողները: Ամառային ընթերցասերները այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Նոր դպրոցի լողափում էին: Ընթերցանության մասնակիցները քաղաքի դպրոցականներն ու կրթահամալիրի ամառային դպրոցի մասնակիցներն էին: Պարտեզ-ջուր-ընթերցանություն եռյակը թաց ու գունեղ մտքեր բերեց բոլորիս:
Արևը կլոր էր, լողավազանը՝ կլոր, երկինքը՝ բարձր, ջուրն էլ՝ տաք…. ծիրանի ծառին փարված կլոր սեղանի շուրջ «Ջրային ընթերցանություն» էր, և քննարկման առարկան՝ Լյոնեբերգացի Էմիլի չարաճճիությունները:
Ամառային ընթերցանության համակարգողներ Լեյլա Առաքելյան՝ «Զանգակ» հրատարակչություն, Մարի Գաբանյան՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր