• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեծամորի հրաշքը

Նկարագրություն: 
Շաբաթ երեկոյան նամակ ստացա՝ ես և Լուսինե Բուշը գնալու ենք Մեծամոր՝ տիար Նիկողոսյանի դպրոց՝ smart notebook ծրագրի վերապատրաստումների: Բնականաբար ուրախացա, ոգևորվեցի, սմարթով պատրաստած դասերս վերանայեցի, ինքս իմ առջև պայման դրեցի նոր ծրագրեր սովորելու: Եկավ սպասված երկուշաբթին, և հասանք Մեծամորի թիվ 2 դպրոց՝ իրական հրաշք ծաղկաստան: Ինչ տեսանք ու զգացինք, տպավորիչ էր, հուզիչ... Շնորհակալություն տիար Նիկողոսյանին, շնորհակալություն բոլոր ուսուցիչներին ու սովորողներին, որոնց համառ ջանքերի, անկոտրում կամքի շնորհիվ վերակենդանացել է բնությունը: Կեցցե՜ք... Սովորաբար, երբ որպես վերապատրաստող մասնակցում եմ դասընթացների, թեկուզ աննշան հմտությունները փոխանցելն աննկարագրելի կերպով ոգևորում է, պարտավորեցնում ավելին սովորելու, զարգանալու և զարգացնելու: Այս վերապատրաստումն ինձ շատ ավելին տվեց՝ պայքարել, երբեք չկոտրվել, ոչինչ կորած չէ, յուրաքանչյուրս կարող ենք ծաղկեցնել մեր շրջապատը, մեր երկիրը, մեր մոլորակը: Ուղղակի պետք է սկսել մաքրել մոլախոտերից ու դարձնել իրական բուրաստան, իրական երազի երկիր...