• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այցելություն Ալափարս

Նկարագրություն: 
12-րդ դասարանցիների խումբն Աղվերան ուղևորվելու ճանապարհին կանգ առավ Ալափարս գյուղում, եղավ գյուղի դպրոցում, հանձնեց գրադարանից տարած նվերները, ներկայացրեց մեր ծրագիրը, շրջեց դպրոցում, ուսումնասիրեց դպրոցի նիստուկացը։ Փորձեցինք մտնել նաև 10-րդ դարի՝ Սբ.Վարդան զորավար եկեղեցին և Սբ.Հովհաննես մատուռը, բայց դրանք, որքան էլ զարմանալի է, փակ էին։ Եղանք Սբ.Աստվածածին եկեղեցում, ուսումնասիրեցինք կառույցը, համեմատեցինք արդեն ծանոթ այլ եկեղեցիների հետ։ Նկարներում՝ դրվագներ ճամփորդությունից։ Լուսանկարները՝ Էրիկ Բաբաջանյանի։