Մեր ճամփորդությունը դեպի Խաչիկ հիասքանչ էր: Դա իմ առաջին գիշերակացով ճամփորդությունն էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի իմ ընկերների հետ: Երբ ես լսեցի, որ մենք գնալու ենք Խաչիկ գյուղ, ես մի փոքր նյարդայնացա և տխրեցի, քանի որ կարծում էի ահավոր ձանձրալի կլինի քաղաքից հետո գյուղում մնալը: Գյուղ գնալու ամբողջ ճանապարհին ես մտահոգ և անհանգիստ էի...