5-11-րդ դասարանի սովորողի ամսական հաշվետվությունը.
սովորողի կրթական գործունեության գնահատման գործիքներից մեկն է. դրան ծանոթանում են սովորողի դասավանդողները սովորողի վերաբերմունքը հասկանալու և իրենց առարկայից նրա աշխատանքը գնահատելու համար.
ուսուցողական ծրագրի կատարողականը վերահսկելու գործիքներից մեկն է. տեղեկությունները կարող են քննարկման դրվել ուսուցողական ծրագրի ղեկավարի կամ կրթահամալիրի տնօրենի կողմից.
ծրագրի զարգացմանը սովորողի մասնակցության ձևերից մեկն է.
մայրենի լեզվի նախ՝ ուսուցողական և ապա ստուգողական առաջադրանք է՝ ի թիվս առարկայական ծրագրով որոշված այլ գործնական գրությունների։
Սովորողը կազմում է տվյալ ամսվա իր հաշվետվությունը և այն տեղադրում կայքի իր էջում: Հաշվետվության մեջ պատմում է իր ուսումնական գործունեության, ամսվա ընթացքում ունեցած ձեռքբերումների և ձախողումների մասին, ուսումնական աշխատանքի արդյունքում ձեռք բերած հմտությունների, ամսվա ընթացքում արտադրած ապրանքի կամ իրացրած ծառայության մասին, գրում է կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների և ուսումնառության պայմանագրի կատարման մասին իր դիտարկումները, առաջարկություններ և իր կողմից կարևորված այլ տեղեկություններ: Հաշվետվությանը կայքում արձագանքում են (անհամաձայնություն, լրացում, բացատրություն, վերաբերմունք և այլն) կազմակերպիչը, ծրագրի ղեկավարը, սովորողի ծնողը։ Ամսական հաշվետվության հղումը գրանցվում է ծրագրի էլ.մատյանում: