• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նավասարդյան տոներն ու մենք Ծաղկունքում

Նկարագրություն: 
Օգոստոսի 11-ին Ծաղկունք Գյուղի Սարի դոշին`Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, Նավասարդյան տոներ էր կազմակերպել <<Լույս>> հիմնադրամը:Մի խումբ կրթահամալիրցիներով ներկա էինք տոնին, առիթից օգտվելով` <<Դասարան անիվների վրա>> ծրագրի շրջանակներում գրքեր և բուկլետներ բաժանեցինք ներկաներին, երգով ու պարով մեր մասնակցությունն ունեցանք տոնին, այնուհետև շարունակեցինք մեր հանգիստը կապուտակ Սևանի ափին: Երեկոյան մի բաժակ սուրճ վայելեցինք Աշտարակում` մեր գործընկերուհու` Հռիփսիմեենց հյուրընկալ հարկի տակ, ու շտապեցինք Երևան: Օրը հրաշալի էր: