Նկարագրություն:
Ախալքալաքից Ախալցխա տանող ճանապարհին` Կուր և Փարվանա գետերի միախառնման տեղում` մի բարձր դարավանդի վրա, վեր է խոյանում Խարցվիս ամրոցը: Այն կառուցվել է դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում, Թամար թագուհին շատ է հավանել բերդը, դրա համար էլ այն հաճախ կոչում են Թամարի բերդ: Տեղացիները ամրոցը շփոթում են նաև Թմուկ բերդի հետ: