• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոհեր Արագածի վերելքը հաղթահարելուց հետո

Նկարագրություն: 
Արագած երկրորդ անգամ էի բարձրանում: Այս անգամ ավագ և Միջին դպրոցի սովորողներն էին, շրջանավարտներ: Արագած բարձրանալը հեշտ չէ: Դժվար է վերելքը: Բոլորը չեն, որ տեղ են հասնում: Ճանապարհին ես ու տիար Գևորգը քննարկում էինք այն հարցը, թե ոնց է լինում, որ ամեն անգամ լինում են սովորողներ և ուսուցիչներ, որ չեն հաղթահարում վերելքը, ետ են դառնում ճանապարհի կեսից: Տիար Գևորգը այն կարծիքին էր, որ մեծերը կարող է և ունեն առողջական խնդիրներ, բայց սովորողներին հաստատ խանգարում է իրենց ծուլությունը: Նայեցի Միջին դպրոցի 9-րդ դասարանցի տղաների խմբին՝ սովորելու մեջ ծույլ, բայց ֆիզիկապես ուժեղ, ակտիվ տղաներ են: «Էստեղ հազիվ թե խնդիր ունենանք»,- մտածեցի ես: Հայացքս կանգ առավ 7-րդ դասարանցի աղջիկների վրա. Մարիամն է Մանսուրյան՝ 12 տարեկան, Մանեն Գևորգյան՝ 11 տարեկան: Երկուսն էլ ուսման մեջ ջանադիր, բայց դե աղջնակներ են, էլի, կհաղթահարե՞ն որ... Առաջին հազար մետրից հետո սկսվեցին նվնվոցները,,,, տղաների՝ էլ չենք կարողանում, մնանք էստեղ, ետ դառնանք: Աղջնակները բարձրանում էին դանդաղ, քայլերը հաշվելով, բայց անտրտունջ: «Ինձ համար շատ կարևոր է հաղթահարելը,եկել եմ հենց դա փորձելու»,-ասում է Մարիամը: Այ քեզ տղաներ....Փաստորեն ծուլությունը կամքի բացակայությունն է, և դա արտահայտվում է և ուսման մեջ, և ամեն տեղ: Չէ, տղերք ջան, չենք նահանջելու, հաղթահարելու եք ձեր ծուլությունը, հաղթահարելու եք այս վերելքը: Արագածը բարձրացան 20 սովորողներից 20-ը: Կեցցե անկախ, ազատ Հայաստանի ուժեղ, կամային ու ջանասեր սերունդը: Թե չէ՝ ազատությունը թույլ ու ծույլ սերունդն ի՞նչ անի...