ՀՐԱՄԱՆ
20.02.2019թ.
Կրթահամալիրի 2019թ․ դրամական մուտքերի և ծախսերի նախահաշիվը, կրթահամալիրի 2018թ․ մուտքերի և ծախսերի հաշվետվությունը իմ կողմից հաստատված պլանով և սահմանած ժամկետներում (հավելված) կազմելու, կրթահամալիրի խորհուրդ ներկայացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝ փոխտնօրեններ Գևորգ Հակոբյան (խմբի ղեկավար), Կարապետ Ռուբինյան, գլխավոր հաշվապահ Լյուբա Աբրահամյան, գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյան։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված
Կրթահամալիրի տնօերնի հրամանով որոշված աշխատանքներ
- 2018 թ. պետական բյուջեով հատկացումների հաշվարկ՝ ըստ նորմատիվների. Գևորգ Հակոբյան
- 2018 թ. պետական փաստացի հատկացումներ. Լիլիթ Ազիզխանյան
- 2018թ. փաստացի ոչ պետական մուտքեր. Լիլիթ Ազիզխանյան
- 2018թ. փաստացի ծախսեր, այդ թվում. Լյուբա Աբրահամյան
- ուսուցչի աշխատավարձ՝ ներառյալ լրավճարները, պարգևավճարները, ցուցանիշ՝ ուսուցչի միջին աշխատավարձ
- կոմունալ վճարներ՝ ներառյալ կապի միջոցները. ամսական միջին ծախս
- կրթահամալիրի տարածքների բարեկարգում՝ նյութեր, աշխատավարձ
- սովորողների սնունդ
- ուսումնական միջոցներ
- ուսումնական նյութեր
- այլ ծախսեր
- 2019թ. պատական հատկացումների հաշվարկ. Գևորգ Հակոբյան
- 2019թ. ոչ պետական միջոցների հաշվարկ. Լիլիթ Ազիզխանյան
- Կրթահամալիրի հաստիքացուցակ. Լիլիթ Ազիզխանյան
- Կրթահամալիրի ծախսեր նախահաշիվ, այդ թվում՝
- Աշխատավարձ, ներառյալ լրավճարներ, պարգևավճարներ. Լյուբա Աբրահամյան
- Գործուղման ծախսեր. Լիլիթ Ազիզխանյան
- Կոմունալ ծախսեր, ներառյալ կապի միջոցները. Լյուբա Աբրահամյան
- Կրթահամալիրի տարածքների բարեկարգում՝ նյութեր, աշխատավարձ. Կարապետ Ռուբինյան
- Սովորողների սնունդ. Լիլիթ Ազիզխանյան
- Ուսումնական միջոցներ. Լիլիթ Ազիզխանյան, Կարապետ Ռուբինյան
- Ուսումնական նյութեր Լիլիթ Ազիզխանյան, Կարապետ Ռուբինյան
- Այլ ծախսեր Լիլիթ Ազիզխանյան, Կարապետ Ռուբինյան