Ստեղծագործական բաց հավաք կրթահամալիրում
Ապրիլի 26-27
Մասնակիցները հնարավորություն կունենան կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում ծանոթանալու իրենց հետաքրքրող ծրագրերին, կրթահամալիրի տնօրենի հետ շրջայցի ընթացքում ծանոթանալու բնակելի արվարձանում կրթական պարտեզի մոդելին, կրթահամալիրի ուսումնական կենտրոններին, արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիաներին, Ուսումնական ագարակին՝ որպես ամբողջական ներառական կրթական բաց միջավայր, կրթական ծրագրի միջավայրի զարգացումներին:
Ներկայացվում են կրթահամալիրը, հեղինակային կրթական ծրագիրը 2019, 2020-2022թթ, հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի ստեղծման խնդիրներ, պայմաններ, առկա և ակնկնկալվող արդյունքները։
Մասնակիցները հնարավորություն կունենան պարզաբանելու իրենց հետաքրքրող հարցերը, ձևակերպելու առաջարկություններ, գործընկերություն։
Հավաքի նյութերը հրապարակվում են մեդիագրադարանում, «Դպիր» մանկավարժական հանդեսում, լուսաբանումը՝ հավաքի բլոգում, mskh.am-ում, հեղինակային կրթական ծրագրի հեղինակ մանկավարժական աշխատողների և սովորողների բլոգներում։
Մասնակիցները կրթահամալիրում կարող են օգտվել կրթական փոխանակումների կացարանից։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը։
Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի