Մի պահ, երբ մոտավորապես երեսուն րոպե էր մնացել հասնելուն Գյումրի, նայեցինք պատուհանից դուրս և տեսանք հայ-թուրքական սահմանը: Մենք հեռվից տեսնում էինք այն հողերը, որը մեզ էր պատկանել շատ տարիներ առաջ: Բոլորս լուռ էինք և այդ ամենը այնքան ազդեցիկ էր:
Քայլում էինք Գյումրու Վարպետների փողոցով,Վարդանանց հրապարակով, Հայֆիլմի հետքերով, որտեղ նկարահանվել են շատ սիրելի ֆիլմեր, լսում գյումրեցի Վաղինակին ու իր սաներին: Նրանք սիրով ու պարծանքով էին պատմում իրենց քաղաքի մասին, գիտեին բնակիչներին...