Լրատվական գործակալության կազմակերպումը նախատեսվում է օտար լեզուների-թարգմանության ընտրությամբ գործունեության և խորացված ուսուցման ծրագրերով։ Ծրագրի սովորողներից յուրաքանչյուրը պարտավոր է թարգմանական-փոխադրման աշխատանք կատարել և հրապարակել ամսական առնվազն մեկ անգամ։ Թարգմանական-փոխադրման, խոսքի մշակման աշխատանքը կատարվում է օտար լեզու և խոսքի մշակույթ դասավանդողների ղեկավարությամբ։
Կայքում օտարալեզու ԶԼՄ-ներից քաղված լուր դրվում է ամեն օր։ Հղումը թարգմանության աղբյուրին (աղբյուրներին) պարտադիր է:
Ռադիոլուրի ստեղծումը «Լրագրություն» ընտրությամբ գործունեության բաղկացուցիչն է։ Ռադիոլուրի ստեղծման բոլոր գործողությունները կատարում է լուրի հեղինակ սովորողների խումբը։ Սովորողների խումբը իր գործունեությունը կազմակերպում է այնպես, որ անպայման ներկա լինի կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձություններին և օպերատիվ արձագանքի դրանց։ Ռադիոլուր կայքում տեղադրվում է ամեն օր։ Հնացած ռադոլուրը կայքում հրապարակման ենթակա չէ։