Լրաքաղ
Ինչպես պարզ դարձավ կրթահամալիրում մեր շրջայցից, օլիմպիադան մեծ հետաքրքրություն եւ ոգեւորություն է առաջացրել սովորողների շրջանում, որոնք այդ մասին անդադար պատմում են կրթահամալիրի կայքում:
«Մխիթար Սեբաստացիում» հայոց լեզու, գրականություն եւ գրաբար դասավանդող Նունե Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օլիմպիադայի առաջադրանքները ուսուցողական, հետազոտական աշխատանքներ են, լուծելուն պես՝ մանկավարժության կենտրոնի թույլտվությամբ, մասնագետ-պատասխանատուի, ուսուցիչ-պատասխանատուի եւ սովորող- օգնականի կողմից դրանք տեղադրվում են կայքի «Սովորողների գարնանային օլիմպիադա» էջում:
Լուսինե Շահբազյան
Առավոտ, 01.04.2011թ.