Նկարագրություն:
Քաղսի գյուղի դպրոցականների հետ բարձրացանք Թրասարը, այնուհետև այցելեցինք նրանց դպրոց: Այն բավականին մեծ էր: Մեր սովորողներին ամենից շատ գրավեց գրատախտակը, որի վրա կավիճով էին գրում: Պետք է նշեմ, որ դպրոցը շատ լավ կահավորված էր, հատկապես կրտսեր թևը : Դպրոցում կար ընդամենը մի համակարգչային սենյակ: Բոլոր դասարաններում և բակում կային տեսախցիկներ, որոնց միջոցով հնարավոր էր հետևել դասին հենց տնօրենի սենյակից: