Նկարագրություն:
Այսօր մեր աշխատանքը սկսեցինք սերմեր հավաքելով, այս անգամ էլ մեզ շատ օգնեց մեր շատ սիրելի և հոգատար տիկին Շողիկը, նա կարծես ամեն ինչ գիտի ծաղիկների մասին և մեծ համբերատարությամբ պատասխանում է մեր յուրաքանչյուր հարցին, նա մեզ նվիրեց նաև մանուշակների երկու նոր տեսակների տերևներ:Վերադառնալով ջերմոց շարունակեցինք մեր աշխատանքը` նախ մաքրեցինք արկղները, փոխեցինք մոմլաթները և տնկեցինք վարդերի կտրոնները:Այսօր այսքանը:Ընկեր Անուշ և ընկերներ:
Հ.Գ. Խնդրում ենք ավելի ակտիվ մասնակցել մեր կոչին`տրամադրելով ծաղիկների կտրոններ:Անհամբեր սպասում ենք Ձեզ: