Նկարագրություն:
Պատումը՝ Սիրանուշ Ասատրյանի։
Այսօր մրցումների երկրորդ օրն էր: Բոլորս շատ անհամբեր էինք և շատ վաղ արթնացանք: Դրսում այնքան ցուրտ էր, կարծես ձմեռ լիներ: Արթնանալուց հետո մարզվեցինք և նախաճաշեցինք: Հետո մեզ կանչեցին, որպեսզի բացատրեն մրցույթի կանոնները: Մեզ ցույց տվեցին ճանապարհը, ասեցին, թե ինչ փորձություններ ենք հաղթահարելու, վրան հավաքել սովորեցրեցին: Մենք բարձրացանք վերև և ավելի մանրամասն տեսանք այդ տարածքները: Երբ որ վերադարձանք մեր վրանների մոտ, շատ քաղցած էինք և անմիջապես ճաշեցինք: Ճաշից հետո գնացինք խաղալու: Խաղացինք վոլեյբոլ, ֆուտբոլ, բադմինտոն և հեծանիվ քշեցինք: Երեկոյան խարույկ վառեցին, տաք թեյ խմեցինք և գնացինք քնելու: