Համակարգչից օգտվելու անվտանգության կանոններ
Համակարգչային տեխնիկայից օգտվելիս պետք է հիշել չափի և անվտանգության կանոնների մասին :
Խորհուրդ է տրվում համակարգիչը տեղադրել սենյակի հյուսիսային հատվածում : Արևի ուղիղ ճառագայթները ոչ մի դեպքում չպետք է ընկնեն էկրանի վրա : Համակարգչի էկրանն ու ստեղնաշարը սեղանին պետք է ուղիղ դրված լինեն , ոչ թե շեղ : Էկրանի կենտրոնը պետք է գտնվի աչքերի մակարդակի վրա կամ մի փոքր ցած , որպեսզի երեխան կարողանա հարմար նստել ` առանց վիզն ու ողնաշարը ծռմռելու : Էկրանն աչքերից պետք է հեռու լինի նվազագույնը 50-60 սմ- ով : Համակարգչի վրա աշխատելու ժամանակ լույսը չպետք է շատ պայծառ լինի . լուսավորվածությունն առավելագույնս պետք է մոտեցնել համակարգչի էկրանի լույսին :
Նստել պետք է այնպես , որ ազդրերն ուղիղ անկյուն կազմեն իրանի հետ , իսկ ծնկները ` ազդրերի: Յուրաքանչյուր 20 – 25 րոպեն մեկ անհրաժեշտ է 3 – 4 րոպեանոց ընդմիջումներ անել ` տեղից բարձրանալ , քայլել , գլուխը պտտել այս ու այն կողմ և այլն :
Համակարգչի էկրանը , ստեղնաշարն ու մկնիկը պետք է միշտ կատարյալ մաքուր լինեն : Համակարգչի վրա աշխատելուց հետո անպայման անհրաժեշտ է ձեռքերը օճառով լվանալ :
Նելլի Այվազյան
բժիշկ - առողջագետ