Նկարագրություն:
Այսօր ճամբարականներով գնացել էինք քոլեջ` տիկին Շողիկին հյուր: Ծաղիկների աշխարհում ամեն ինչ գեղեցիկ էր ու գրավիչ: Աղջիկները տարվեցին խամյակի ձագերով և երկար ժամանակ չէին ուզում նրանցից բաժանվել: Մենք շատ բույսեր տեսանք: Տիկին Շողիկը հերթով պատմեց բոլոր բույսերի ու ծաղիկների մասին, իսկ հետո Արփին մեզ ծանոթացրեց իր աճեցրած բույսերի արկղիկների հետ: Շատ գեղեցիկ էին նաև ակվարիումի ձկները: Քոլեջից դուրս եկանք և տարվեցինք այգու թթի համեղ պտուղներով, մի քիչ թութ կերանք ու վերադարձանք մայր դպրոց:
Նյութը` Էդուարդ Ջահանգիրյանի