Հունվարի 18-ին՝ ժամը 15։00, Գյումրու Երիտասարդական պալատում (Աբովյան 133/3) մեկնարկում է Գյումրիի տարատարիք սովորողների վրացերենի լրացուցիչ կրթության դասընթացը։ Պարապմունքը վարում է մրցույթով ընտրված ուսուցիչ Ալլա Հովհաննիսյանը։
Դասընթացին հայտագրված գյումրեցիներին, վրացերենի ուսուցմամբ հետաքրքրվողներին հրավիրում ենք մասնակցելու։
Դասընթացը կազմակերպվում է կրթահամալիրում ՀՀ և ՎՀ ԿԳՆ հավանությամբ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ», «Ուսումնական Գյումրի» նախագծերով։ Առաջին պարապմունքին մասնակցում է կրթահամալիրի նախագծային խումբը՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ղեկավարությամբ։