Բարև սիրելի ընթերցող: Ես Իզմիր մեկնող խմբի Փաշինյան Աշոտն եմ: Մենք արդեն Իզմիրում ենք: Ես ձեզ կպատմեմ Ստամբուլի հաճույքներից: Ստամբուլում հաճախ են լինում կիլոմետրանոց խցանումներ: Ստամբուլ մտնելուց անմիջապես հետո ընկանք այդ խցանումներից մեկի մեջ: Քանի որ ես շատ ուրախ էի, չհասկացա թե երբ դուրս եկանք այնտեղից: Խցանումից ազատվելուց հետո մենք ուղևորվեցինք դեպի մեր հյուրանոց: Այնտեղ տեղավորվեցինք, լողացանք և հանգստացանք մինչև ժամը 17:00: Ժամը 17:00-ից հետո մենք դուրս եկանք զբոսնելու և վերադարձանք ուշ երեկոյան: Հաջորդ առավոտ մենք գնացինք Թաքսիմ փողոցով շրջելու: Այնտեղ կար հիպերմարկետ: Հիպերմարկետում բոլորս գնացինք տեխնիկայի բաժին և սկսեցինք խաղալ բջջային հեռախոսներով, iPad-ներով, համակարգիչներով և այլ հետաքրքիր տեխնիկաներով: Դեպի Իզմիր գնալու օրվա առավոտյան մենք նավով գնացինք Քլնալ/Հինա/կղզի և լողացինք ծովում: Ի դեպ ես առաջին անգամ տեսա ծով: Իսկ հիմա մենք արդեն Իզմիրում ենք և սպասում ենք ճամբարի բացմանը: