Ողջունում եմ հարազատ կրթահամալիրիս Ծաղկաձորից, որտեղ օգոստոսի 10-14-ը կազմակերպվում է Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում են շուրջ 25 երկրների հայկական կրթօջախների 150 մանկավարժներ, տնօրեններ, հայկական համայնքների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանից հատուկ հյուրեր և զեկուցողներ: Նպատակն է նպաստել հայության տարբեր հատվածների համախմբմանը, միասնական կրթական դաշտի ձևավորմանը, կրթական գործի կազմակերպմանը, խնդիրների համախորհուրդ քննարկմանն ու լուծմանը: Աշխատանքային օրակարգը բավականին հագեցած է և օգտակար:
Հ.Գ. Բոլորիդ շատ կարոտել եմ: