Ամառային պարտադիր աշխատանք ստանում են դասընթացից (դասընթացներից) չառաջադիմող (որևէ պատճառով տարեկան անբավարար գնահատական ունեցող) սովորողները:
Այդ մասին սովորողներին և նրանց ծնողներին ստորագրությամբ տեղեկացնում է ուսուցողական ծրագրի գրասենյակի ղեկավարը և առաջադրանք է ուղարկում սովորողին: Առաջադրանքները կազմում է տվյալ դասընթացը վարողը: Նա սովորողի համար կազմակերպում է հեռավար առարկայական խորհրդատվություն: Սովորողը առաջադրանքը էլեկտրոնային փոստով հանձնում է մաս-մաս կամ ամբողջական:
Աշխատանքի արդյունքը ամփոփվում է օգոստոսի 23-ից 26-ը` ուսուցողական ծրագրի ղեկավարի նշանակած օրը: