Այսօր «Արմատ» ակումբում տեղի ունեցավ ասուլիս Խաչախբյուր ՓՀԷԿ-ի խնդրի հարցերով, որին մասնակցում էին նաև Գետահովտի բնակիչները:
Նախ մի փոքր ներկայացնեմ խնդիրը. Աղստև գետի ձախ վտակ Պաղջուրի վրա նոր հիդրոէլեկտրոկայանի կառուցապատման աշխատանքներ են սկսվել: Այդ գետի վրա արդեն մեկը կա և երկրորդը ուղղակի գետի համար սպանիչ է: Այդ խնդրով հետաքրքրված Աշնանային հավաքի շրջանակներում ընկեր Մարթայի առաջարկով կլոր սեղանը կազմակերպեցինք Ենոքավան գյուղում, որտեղով հոսում է նաև այդ գետի մի մասը: Այնտեղ մեր նպատակներից մեկը այն էր, որ խնդրին ծանոթանանք հենց գյուղացիներից: Կարծիքները այստեղ բաժանվեցին երկու մասի: Գետահովտի բնակիչները ի սպառ դեմ են նման հանցանքին, որը արվում է բնության դեմ, Ենոքավանցիները ասում են, թե ինչ է խանգարում, որ միևնույնն է ջուրը ինչքան օգտագործվում է, այնքանն էլ հետ է վերադառնում: Այստեղ հարկ է նշել, որ հենց Ենոքավանի գյուղապետն է կառուցապատման թույտվությունը տվել:
Այդ գետի վրա նոր ՀԷԿ կառուցելը բնության հանդեպ ոճրագործություն է և մի շարք օրենքների խաղտում:
Նախ Խաչաղբյուր -1-ի կառուցված դիրքը արդեն իսկ սխալ է, քանի որ այն վերցնում է գետի ջրի 70%-ը և վերադարձնում միայն 30-ը:
Բնության հատուկ պահպանվող տարածքների ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն Հայաստանի արգելավայրերում արգելվում է ցանկացած գործունեություն,որը խախտում է արգելավայրերի էկոհամակարգերի կայունությունը` իսկ ՓՀԵԿ-ին հատկացված տարածքը Արջատխլենու պետական Արգելավայրն է:
Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը: ՓՀԷԿ-ի շինարարության տարածքում աճում է Հայաստանի բույսերի Կարմիր գրքում գրանցված «Արջատխլենի» ծառատեսակը եւ Կարմիր գրքում գրանցված այլ բուսատեսակներ:
Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը»: Պաղջուր գետում ապրում է Հայաստանի կենդանիներից Կարմիր գրքում գրանցված «Կարմրախայտ» ձկնատեսակը: Այդ գետի վրա «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի շինարարությունը հանգեցնում է «Կարմրախայտ» ձկնատեսակի թվաքանակի կրճատմանը, ապրելավայրերի վատթարացմանը»:
Իսկ այսօրվա ասուլիսում Գետահովիտցիները զայրացած էին, նրանք ասում են, որ Գետահովիտը վերածվել է «տրուբահովտի»,որ իրենք առանց այդ գետի չեն կարող ապրել ու ստիպված պետք է լքեն իրենց բնակավայրը: Բնակիչներից մեկն էլ ասաց, որ իրենց այդ աշխատատեղը բնավ պետք չէ, և իրենք մեկ մարդու պես ոտքի են կանգնել, որպեսզի ստիպեն հարգել իրենց, իրենց կարծիքը ու բնության հետ հաշվեհարդարին վեջ տան: