Դեռ ուսումնական տարվա սկզբին` սեպտեմբերի 23-ին, ավագ դպրոցի
մոտ մեկ տասնյակ սովորողներ մասնակցեցին «Հայոց հարց» հաղորդմանը: Քանի որ թեման հայոց մեծ թագավոր Արշակ Բ-ն էր, դժվար չէ կռահել, որ հյուրերից մեկն էլ մեր ղեկավար Վահրամն Թոքմաջյանն էր: Քննարկման ընթացքում խոսվեց Արշակ Բ-ի քաղաքական ակտիվ գործունեության, հակասական տեսակետեր պարունակող անձնական կյանքի ու առհասարակ իր ժամանակաշրջանի դժվարությունների մասին: